Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաքին պարտքը՝ 3,9 մլրդ ԱՄՆ դոլար

Կարևոր լուրեր Տնտեսություն
cc8716fc4f8db13abd72cc5e47a64ff9

2013թ. միջին գնաճը կազմել է 5.8 տոկոս, իսկ գործազրկությունը 1.1 տոկոսով նվազել է՝ կազմելով 16.2 տոկոս: Այսօր ԱԺ-ում ներկայացնելով նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականը՝ նշեց Ֆինանսների փոխնախարար, Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նրա ներկայացմամբ՝ նախորդ տարի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 33 մլն դրամ, 13.2 տոկոսով փաստացի եկամուտները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները, պաշտոնական դրամաշնորհները նվազել են 6.8 տոկոսով, իսկ եկամուտներ-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 25.11 տոկոս: Ծախսերն ավելացել են 100.6 մլրդ դրամով: Սուբսիդիաներին տրամադրված գումարները կազմել են 98, 6 տոկոս, որը նախորդ տարվա համեմատ աճել է 18.6 տոկոսով: Ինչ վերաբերում է պակասուրդին, ապա այն ՀՆԱ-ի համեմատ եղել 1.7 տոկոս, իսկ ընդհանուր պակասուրդը եղել է 67 մլրդ դրամ: Նախորդ տարվա ձեռքբերումներից մեկը պարոն Ջանջուղազյանը համարեց 500 մլն դոլարանոց ռուսական պարտքի մարումը, իսկ ընդհանուր առմամբ արտաքին պարտքը կազմել է 3,9 մլրդ ԱՄՆ դոլար: