Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ձեզանից մեկն եմ». Հովիկ Աբրահամյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arm139160290722

Նոր ձևավորված կառավարությունը հանդես է գալու համակարգային փոփոխություններով` նպատակ ունենալով լուծել քաղաքացու խնդիրներն ու նպաստել տնտեսական զարգացմանը: Այս մասին ՀՀԿ 15-րդ համագումարի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը: Դիմելով կուսակիցներին` Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ բոլոր այն խնդիրները, որով քաղաքացիները դիմում են կուսակցությանը` առաջին հերթին իր խնդիրներն են և դրանք իր մտահոգության կենտրոնում են: «Այս կառավարությունը ձեր կառավարություն է, և ես ձեզանից մեկն եմ: Կառավարության դուռը միշտ բաց է կուսակիցների համար, և ես էլ ձեզ պես մտահոգվում եմ քաղաքացիների խնդիրներով ու հավաստիացնում, որ քաղաքացին զգալու է կառավարության աջակցությունը յուրաքանչյուր հարցում»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: