Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այստեղ բազար չի, արա». ընդհարում ԱԺ-ում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ընդհառւմ

Քիչ առաջ ընդհարում տեղի ունեցավ ԱԺ-ում: Կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա կրկին անգամ անդրադարձավ կառավարության այն անդամներին, որոնք ունեն մեծ բիզնեսներ. «Մայրաքաղաքի Կենտրոնում, որ շենքի տակ կանգնում ես, ասում են՝ Հովիկ Աբրահամյանն այստեղ երկու պատուհան ունի: Իսկ Գագիկ Խաչատրյանի պահով ընդհանրապես դժվար է ասել, թե ինչով է զբաղված: Գիտեք՝ կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի՞ է,  ոչ, կոռուպցիան հենց սա է: Ամբողջ երկրը դարձրել եք ձեր ընտանիքի սեփականություն: ՀՀ-ն մեկ բրենդ ունի ՝ կոռուպցիա, ուրիշ բրենդ չունի: Այսօր ՀՀ-ում բազմաթիվ ընտանիքներ հացին կակա են ասում: Իհարկե, պարոն Աբրահամյան, ինչպես դուք ասացիք՝ ես մեկ ընտանիք էլ չեմ կարող պահել. ընտանիք պահողները դուք եք, հո ես չեմ, իսկ եղավ ժամանակ, երբ ես բանտում էի, ընդհատակում, որ իմ ընտանիքն էր ինձ պահում»: Պարոն Փաշինյանի ելույթի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղից սկսեց ռեպլիկներ անել նրա հասցեին ու գոռալ: «Այստեղ բազար չի, արա, մի հատ կարգի հրավիրեք, հա»,- ԱԺ նախագահությանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանը: Շարունակելով իր խոսքը եւ դիմելով Հովիկ Աբրահամյանին՝ նա ավելացրեց. «Եթե ձեզ մոտ պետություն կառավարելը չի ստացվում, պոմիդոր աճեցնելն է լավ ստացվում, դրանով զբաղվեք»: Անդրադառնալով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ իրեն ուղղված ռեպլիկներին, թե պետք չէ չարաճճիություն անել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե դուք թոթովախոս եք, ապա ԱԺ-ն մի խառնեք մանկապարտեզի հետ, հակառակ դեպքում մենք մեզ համարժեք կպահենք. մենք պսեւդո դաստիարակների փորձ արդեն ունենք»: «Այդպես էլ արջը երկրորդ երգը չսովորեց»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարազանովը՝ նշելով, որ այսօր ԱԺ դահլիճում հավաքվել են քննարկելու հասարակության համար շատ կարեւոր ծրագիր. «Ու չենք հավաքվել այստեղ զազրախոսելու: Չպետք է մոռանալ, որ ՀՀ գլխավոր ամբիոնն է սա, եթե մեր նպատակն իրար վիրավորելն է, ապա դա որեւէ տեղ չտանող ճանապարհ չէ, ու դա խոսում է պլինդուզից ցածր մակարդակի մասին: Լավ, ինչքան կարելի է նույն բանը կրկնել: Նույն անհեթեթությունը քսան անգամ կրնկնելուց, կարծում եք, ձեր նկատմամբ հարգանքը ավելանո՞ւմ է, սխալվում եք. պոպուլիզմով ժողովրդի մատից փուշ չեք հանի՝ ողջամիտ առաջարկներ արեք, ոչ թե Գյուլնազ տատիի հեքիաթներ պատմեք»: Պարոն Շարմազանովը հիշեցրեց՝ այստեղ չենք հավաքվել իրար վարկաբեկելու համար. «Ապակե տան մեջ ապրողը չպետք է մեր վրա քար նետի, եթե բռունցք եք ուզում, նույնն էլ կստանաք, բայց մենք մեծահոգի ենք ու չենք եկել կռիվ անելու: Այստեղ հիշեցի փղի ու մրջյունի պատմությունը: Ձեր տեղը քաղաքական դաշտը չէ»: Շարմազանովի եւ Փաշինյանի ելույթները՝ ստորեւ