Երբ Սերգեյ Դանիելյանն ինքնասպան կլինի (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասան Սերգեյ Դանիելյանը բացահայտեց իր մահվան հավանական պատճառը: Դերասանը լրագրողների հարցին, թե ինչ կանի, եթե վաղը նախագահականից իրեն մրցանակ տան, կարճ պատասխանեց` ինքնասպան կլինեմ. «Դա նշանակում է, որ խմած մի տեղ մի բան ասել ու սրտները շահել եմ»:
Սերգեյ Դանիելյանը գտնում է, որ այս պահին ՀՀ-ն ունի մի շարք կարևոր և առանցքային խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծել։ Ըստ նրա՝ այժմ արվեստագետներին կոչում տալու ժամանակը չէ. «Իշխանությունների կողմից արվեստագետներին կոչում, մրցանակ տալը արվեստագետին փչացնելու ձև է, քանի որ արվեստագետների զգալի մասը ընդդիմադիր է»,- կարծում է դերասան Սերգեյ Դանիելյանը:
Նրա հետ համակարծիք չէ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը. «Եթե մարդը ստրկամիտ է, նրա համար կապ չունի ՝ կոչում կտան, թե ոչ, նա մնում է ստրկամիտ: Սակայն արվեստագետները մի հարցում համակարծիք են` այսօր մրցանակներ են տալիս անխտիր բոլորին:
