Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ Վերնիսաժում

Կարևոր լուրեր Հասարակություն
DSC03721

Արտակարգ դեպք Վերնիսաժում։ Քիչ առաջ` ժամը 13.25-ին Կինոյի տան մոտ կրակոցներ են հնչել։  Ըստ ոստիկանության՝  հրազենային վնասվածքներով առայժմ երեք հոգու շտապօգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց։ Ոստիկանությունից նաեւ փոխանցեցին, որ հանգամանքները պարզվում են։ Ըստ ականատեսների՝ կրակոցներից վախեցած վաճառողները փախուստի են դիմել։  Վիրավոր երիտասարդներից մեկի   հարեւանությամբ քայլող մի կին պատմել է,որ եթե կրակողը  վրիպեր, իրեն էր դիպչելու փամփուշտը։ Նա սարսափած էր։