Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվրոպայի օրը» մեկնարկում է Գյումրիից

Հասարակություն
IMG_404

Այսօր՝ մայիսի 17-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային, Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտինա Քուիկին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Հանդիպման մեկնարկին քաղաքապետը նախ շնորհակալություն հայտնեց բարձրաստիճան հյուրերին «Եվրոպայի օր» ծրագրի մեկնարկը Գյումրիից տալու համար, ապա հակիրճ ներկայացրեց քաղաքի սոցիալական, քաղաքաշինական, մշակութային և մարզական ընդհանուր վիճակը, կատարված և նախանշված աշխատանքները: Քաղաքապետը կարևորեց նաև եվրոպական տարբեր երկրների քաղաքների և Գյումրու միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը՝ փաստելով, որ հանրապետության երկրորդ քաղաքն արդեն ունի նման փորձ Ֆրանսիայի, Լեհաստանի և Հունաստանի քաղաքների հետ:     Իրենց հերթին դեսպանները շնորհակալություն հայտնեցին քաղաքապետից «Եվրոպայի օր» ծրագրի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար, ապա կողմերը մտքեր փոխանակեցին հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: