Մայիսի 17-ին` Հայաստան – Վրաստան ընկերական հանդիպում

Մայիսի 17-ին, ժամը 12:00-ին, «Դինամո» մարզադահլիճում կկայանա բռնցքամարտի Հայաստանի եւ Վրաստանի հավաքական թիմերի ընկերական հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ սա վրացի բռնցքամարտիկների պատասխան այցն է Հայաստան, քանի որ այս ամսվա սկզբին հայ բռնցքամարտիկներն մեկնել էին Վրաստանի մայրաքաղաք, որտեղ ընկերական մենամարտեր էին անցկացրել այդ երկրի կաշվե ձեռնոցների վարպետների հետ: