Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինական վարձկանները կռվել են նաեւ Արցախում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
henaran

Արևմուտքը և ամբողջ աշխարհն անտարբեր է Ուկրաինայում կատարվող իրադարձությունների նկատմամբ՝ կարծում է պատմաբան Արմեն Կարապետյանը: Ըստ նրա՝ այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ, նույնը բազմիցս կատարվել է նաև հայերի նկատմամբ. «Ուկրաինայում ցեղասպանությանը բնորոշ գործողություններ են կատարվում, իսկ Եվրոպան լռություն է ցուցաբերում, տասնիններորդ դարավերջի ռազմական գործողությունները կրկնվում են նաև մեր օրերում», - ասաց նա: Կարապետյանի խոսքով՝ այն ժամանակ, երբ Հայաստանում պատերազմ էր, Եվրոպան կրկին անտարբերություն էր դրսևորում, և դա ըստ պատմաբանի` առաջացնում էր հայ ժողովրդի զայրույթը: «ՈՒկրաինական այն վարձկանները, որոնք հիմա կռվում են Ուկրաինայում, նույն ուկրաինական վարձկան ուժերը կռվել են նաև Արցախում»,-ընգծում է պատմաբանը: Պատմաբանը համոզված է, որ ուկրաինական դեպքերը երկար շարունակություն չեն ունենա, քանի որ երկու սլավոնական ժողովուրդ չի կարող թշնամի դառնալ: «Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, չհայտարարված պատերազմ է»,- ասում է Արցախյան պատերազմի մասնակից Մուշեղ Գասպարյանը: Նա համոզված է, որ Ուկրաինայի հարցը պետք է լուծվի առանց ուժի կիրառման` բանակցությունների միջոցով: