Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ երաժշտության երեկո Նյու Յորքում

Հասարակություն
NY5

Մայիսի 12-ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Ազգային ամենօրյա վարժարանում տեղի ունեցավ երաժշտական երեկո, որին մասնակցեցին վարժարանի բոլոր տարիքի երեխաները ։ Հնչեցին խմբակային երգեր և անհատ կատարումներ ։ Ներկաները ջերմությամբ ընդունեցին Մ.Սաքարի, Ն.Իսաղոլյանի, Ա.Մորճիկյանի, Օ.Ներսիսյանի, Է.Կորկիսյանի (դաշնամուր), Ա.Առաքելյանի, Լ.Ռակուբյանի(ջութակ) կատարումները ։ Համերգային ծրագրում տեղ էին գտել խմբակային երգեր` խմբավար՝ Ա.Պողոսյան , երգ-պար, ասմունք։ Օրվա պատվավոր հյուրն էր Նյու Յորքի Հայ Կաթողիկիե համայնքի հոգեշնորհ Թովմաս վարդապետ Կարապետյանը, որը բարձր գնահատեց վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանի, ինչպես նաև մյուս մանկավարժների աշխատանքները ։ Երաժշտական երեկոն եկավ լրացնելու հայ համայնքի ճանաչված ֆոտոլրագրող Ռոբերտ Կարապետյանի հերթական անհատական լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ հեղինակը ներկայացրել էր Աբովյան քաղաքում նորաբաց Սբ.Հովհաննես Մկրտիչ եկեղեցու լուսանկարները : ԱՇԽԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ Լուսանկարները՝ ԻՎԵՏԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ Նյու Յորք