Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վոլինկինն ընդամենը իր կարծիքն է հայտնել». ԱԳ փոխնախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
DPA5kExJ7hc

ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինն ընդամենը իր կարծիքն է հայտնել ՀԿ-ների մասին, որի համար ստացավ պատասխան: Այսօր Կառավարության նիստից հետո ընդգծեց ԱԳՆ տեղակալ Սերգեյ Մանասյանը` անդրադառնալով դեսպանի այն հայտարարությանը, թե պետք է զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում եւ նաեւ պետք է օգտագործել այլ մեթոդներ: Արդյոք դիվանագետն իրավունք ունե՞ր նման հայտարարություն անել. «Դա արդեն թողնենք դիվանագետի խղճի վրա: Դժվար է գնահատել նման բան, դեսպանն, իհարկե, ազատ է իր գործունեության մեջ, եթե խոսքը գնում է ՀՀ-ում տեղակայված կազմակերպությունների մասին, չեմ կարծում, որ դա միջամտություն հնարավոր կլինի գնահատել»: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասում է՝ ՀՀ-ում ՀԿ-ների դերը գնալով մեծանում է, եւ դրանց զգալի մասը պետականամետ ու հայաստանամետ է. «Ակնհայտ է, որ կան կազմակերպություններ, որոնք առաջնորդվում են «ով վճարում է, նա պատվիրում է երաժշտությունը» սկզբունքով: Սակայն օրենսդրական խախտումներով գործող ՀԿ այս պահին ՀՀ-ում ես չգիտեմ»: Իսկ նորանշանակ նախարարներից փորձեցինք ճշտել` ի՞նչ են հասցրել անել կամ ունե՞ն արդեն աշխատանքային առաջնահերթություններ։ Դիտեք կից տեսանյութը