Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թամար Պողոսյանը լրագրողներին ներս չթողեց

Կարևոր լուրեր Հասարակություն
ddb10fb9f6dbf82ec7fa0f41e6cdeaa2

Երևանի Ավագանու  Մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստից առաջ, որտեղ պետք է քննարկվեր Անաստաս Միկոյանի հուշարձանի տեղադրման հարցը, լրագրողներն անակնկալի եկան. հայտնեցին, որ նիստին նպատակահարմար չէ լրագրողների մասնակցությունը: Երևանի ավագանու անդամներ Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանն ամեն կերպ փորձում էին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից պարզաբանումներ ստանալ, թե որ օրենքն է սահմանում լրագրողների ներկայության նպատակահարմարությունը, սակայն Արթուր Գևորգյանը պատասխանեց, որ հանձնաժողովի նախագահ Թամար Պողոսյանն է այդպես ցանկացել: Իսկ Թամար Պողոսյանը ավելի ուշ լրագրողներին հայտնեց, որ նիստից հետո թարմ ինֆորմացիա կտա նրանց, և հորդորեց սպասել մեկ ժամ: