Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլինկինը՝ սեպ խրող ՀԿ-ների մասին. azatutyun.am

Քաղաքականություն
volinkin

Երևանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը անհրաժեշտ է համարում Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունների «չեզոքացումը», որոնք, դեսպանի կարծիքով, «ցանկանում են սեպ խրել ռուս - հայկական հարաբերություններում»: Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Իվան Վոլինկինը, մասնավորապես, ասել է․ - «Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս - հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս - հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում