Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեժիմ, ես հայ եմ, սպանիր ինձ» (տեսանյութ)

Քաղաքականություն
6fb1e425727cb3c69f42527cd713fbe0

«Ռեժիմ , ես հայ եմ, սպանիր ինձ» գրությամբ շապիկներով մոտ 15 ազատամարտիկ այս պահին հավաքվել են Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ րոպեներ անց կմեկնարկի ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավարությունը։ Ազատամարտիկները շարունակում են հայտարարել, որ իրենց մարտական ընկերը դատապարտվել է իր քաղաքական հայացքների համար եւ ապօրինի է գտնվում անազատության մեջ։ Գործը քննում է դատավոր Լեւոն Ավետիսյանը։ Ի դեպ, ազատամարտիկները հայտնեցին, որ իրենց հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու Հանրապետության հարապարակում, մայիսի 9-ին, ժամը 10-ին։