Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղարոտ գետի գույնը՝ երկրաշարժի նշա՞ն (տեսանյութ)

Հասարակություն
nkar00001

Արդյո՞ք Գեղարոտ գետի փոփոխված գույնը նախանշում է սեյսմիկ վտանգ։ Արագածի լանջերից սկիզբ առնող գետի ջրի գույնի փոփոխությունը շարունակում է բնապահպանների ուշադրության կենտրոնում մնալ։ «Իմ կարծիքով պետք է ռադոնը ստուգել, և ճիշտ կլիներ , որ այստեղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հետաքրքրված լիներ, բացի բնապահպանության նախարարությունից»,-ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը։ Ջրի գույնն իսկապես կարող է շատ բան ասել երկրի ընդերքում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Երկրաշարժի նախանշաններից մեկն էլ այն է, երբ ստորգերկրյա հանքային ջրերում տեղի են ունենում բաղադրության փոփոխություններ։ Արտակարգ Իրավիճակների նախարարությունը վաղվանից կսկսի ուսումնասիրել տարածքը։ Մանրամասները տեսանյութում։