Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարին ակցիա կանի Ստ. Դեմիրճյանի, ապա Լ. Զուրաբյանի տան դիմաց

Քաղաքականություն
Vardges-Gaspari-e1351273176477

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ակցիա կանցկացնի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց մայիսի 6-ին՝ ժամը 13.00-ին: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Վարդգես Գասպարին, իր պահանջն է՝ ներկայացնել հրապարակային հաշվետվություն ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցչի երկամյա գործունեության մասին։ «Մարդու իրավունքներն ինձ ավելի շատ են հետաքրքրում»,- «Ա1+»-ին ասաց Վարդգես Գասպարին։ Նրա խոսքով՝ ինքը նախօրոք նման պահանջով դիմել էր ինչպես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին, այնպես էլ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, պատգամավոր Ստեփան Դեմիրճյանին, սակայն պատասխան չի ստացել։ Հաջորդ ակցիան, ինչպես վստահեցրեց Վարդգես Գասպարին, պատրաստվում է անցկացնել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի տան մոտ։