Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոտքը մեխած կալանավորը հրաժարվում է բուժօգնությունից

Հասարակություն
bant

Ապրիլի 29-ին «Վանաձոր» ՔԿՀ-ում ոտքի միջմատնային մաշկը մեխած 39-ամյա կալանավոր Արթուր Սմբատյանը հրաժարվում է բժշկական օգնությունից։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԱԻՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի ղեկավար Գոռ Ղլեչյանը։ Նրա խոսքերով՝ դատապարտյալը չի թողնում, որպեսզի բժիշկները մշակեն վերքը։ Միաժամանակ հանրային կապերի բաժնի ղեկավարը ավելացրեց, որ Արթուր Սմբատյանը անօրինական պահանջներ է ներկայացնում՝ օրինակ ցանկանում է տեղափոխվել այլ ՔԿՀ։ Նրա հետ այս պահին բացատրական աշխատանքներ են տարվում՝ Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխելու համար։