Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի հուշարձանը

Պաշտոնական
d1638506732fba2e28791533b27d7f07

Երևանի ավագանին ապրիլի 30-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի Արամի և Բուզանդի փողոցների՝ Սարյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածները Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով անվանակոչելու վերաբերյալ որոշման նախագծին: Ավագանու անդամները միաձայն հավանություն են տվել նաև Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թ.15 և թ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու՝ Մաշտոցի պողոտային հարակից հատվածում տեղադրելու մասին որոշմանը։ Դարձյալ միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է արժանացել նաև Երևան քաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող պուրակը անվանի բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչելու, ինչպես նաև Սոս Սարգսյանի, Համո Սահյանի և անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերը: Պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու մասին որոշման նախագիծը ևս արժանացել է հավանության: Երեւանի քաղաքապետարան