Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն կոչ է անում մինչև հուլիսի 1-ը պայքարել (տեսանյութ)

Քաղաքականություն
01b260dc89636e6c227fb133b1b52caa

ԱԺ-ում այսօր ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ Դաշնակցությունը կտրուկ դեմ չէ Սահմանադրական բարեփոխումներին. «Մենք կարծում ենք, որ Հայաստանում առկա խնդիրների գլխավոր պատճառներից մեկը հենց կիսանախագահական մոդելի ձևախեղումն է, պետք է անցում կատարել խորհրդարանական մոդելին։ Մենք քաղաքական ուժերին կոչ ենք անում մինչև հուլիսի 1-ը ակտիվորեն մասնակցել քննարկումներին և թույլ չտալ, որ իշխանական ուժերը վերարտադրման մեխանիզմներ ստեղծեն։ Հակառակ դեպքում հուլիսի 1-ից հետո բոլորս կարող ենք մերժել և անտեղի համարել Սահմանադրական բարեփոխումները»,- նշեց նա։