Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Փաշինյանն ու Ա. Արզումանյանը չհետեւեցին իրենց խմբակցությունների որոշմանը

Քաղաքականություն
d9027a70aad7ff2c7fcb1afa145477e9

ԱԺ նիստին զուգահեռ տեղի ունեցավ ԱԺ նախագահի ընտրություն, որը քիչ առաջ ավարտվեց։ Ընտրությանը չի մասնակցել 3 խմբակցություն՝ ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»։ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը հայտարարեցին, որ ազատ են ընտրության մեջ, սակայն 2 խմբակցությունների գրեթե բոլոր պատգամավորներն էլ մասնակցեցին ընտրությանը։ Բացի այդ, ընտրության եկան «Ժառանգություն»-ից Ալիկ Արզումանյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ-ից՝ նշելով, որ հարգում են իրենց խմբակցությունների որոշումը, սակայն պետք է ընտրություն կատարեին իրենց ընկերոջ՝ Հրանտ Բագրատյանի օգտին։ Իսկ Խաչատուր Քոքոբելյանը, թեւ դուրս է եկել «Ժառանգություն»ից, սակայն նույնպես ընտրությանը չմասնակցեց։ Հրանտ Բագրատյանն ընտրություն կատարելուց հետո հայտարարեց, որ դա անում է հանուն իր ժողովրդի։ Ընտրության արդյունքները կհրապարակվեն ընդմիջումից հետո՝ 14.30։ Հիշեցնենք, ԱԺ նախագահի թեկնածուներն են ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը եւ ինքնաառաջադրված ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։