Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տ. Ուրիխանյան. «Հուսով ենք, որ Աբրահամյանի այցը արդյունք կբերի» (տեսանյութ)

Քաղաքականություն
10b41efc5f881261b897c1d30a88c28a

ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոչ իշխանական չորս ուժերի՝ կուտակային կենսաթոշակային համակարգի հարցերով հրավիրված փակ նիստին Հովիկ Աբրահամյանի այցը անակնկալ է համարում. «Թեպետեւ հույս ունենք, որ այդ այցը կբերի արդյունքի»։ Ըստ պարոն Ուրիխանյանի՝ ԲՀԿ ակնկալում է հարցի ճիշտ այնպիսի լուծում, որը կբավարարի հանրության գերիշխող պահանջներին։ «Պարտադիր կուտակային համակարգը այն կերպ, ինչ կերպ ներդրվել է՝ չի կարող գործել, փաթաթվել քաղաքացու վզին եւ անհրաժեշտ է գտնել լուծումներ, որպեսզի այն չեզոքացվի»,- «Այբ-Ֆե»-ի ուղիղ եթերում հայտնեց Տիգրան Ուրիխանյանը՝ հավելելով, որ եթե նորանշանակ վարչապետի մոտ կա ցանկություն հանրային լսումների շրջանակներում լուծել հարցը՝ դա դրական է։