Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու դեպոն կանգնեց. Աշխատակիցները գործադուլ են արել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gyumri1

Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի մոտ 80 աշխատակից այսօր առավոտյան ժամը 8-ից մինչեւ 10-ը նախազգուշական գործադուլ են արել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը։ Ըստ նրա՝ աշխատակիցները մեկ ու կես ամիս առաջ դիմել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ բողոքելով եւ պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանները։ «12 կետից բաղկացած պահանջագիր-նամակ էին ներկայացրել։ Վիկտոր Ռեբեցը պատասխանել էր երկաթուղայիններին, սակայն նրանք վերջինիս պատասխանը անբավարար էին գնահատել։ Այնուհետեւ լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները, օգնականները դիմել են համառուսաստանյան երկաթուղու տնօրենին։ Նրանք դժգոհում են, որ վերջին շրջանում, նախկինի համեմատ, ավելի քիչ աշխատավարձ են ստանում, հանվել է երկարամյա աշխատանքի դիմաց նախկինում վճարվող մինչեւ 50 տոկոս հավելավճարը եւ այլն»,-ասաց Լեւոն Բարսեղյանը։ Նրա տեղեկացմամբ, մեքենավարներն իրենց այսօրվա նախազգուշական գործադուլի մասին տեղեկացրել են Վիկտոր Ռեբեցին 14 օր առաջ։ «Եթե դեպոյի աշխատակիցների պահանջները չբավարարվեն, ապա անժամկետ գործադուլ կհայտարարեն։ Ի դեպ, այսօր ժամը 8-30 Գյումրի-Երեւանէլեկտրագնացքը չմեկնեց, գործադուլից հետո գնացքը մեկնեց Գյումրու կայարան»,-տեղեկացրեց Լեւոն Բարսեղյանը։ gyumri2 gyumri3 gyumri1