Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքագետ. Կարգավորման քայլերը ձախողված են (տեսանյութ)

Հարցազրույց Քաղաքականություն
9_kqhKu8ku4

Ցեղասպանության 100 տարին լրանալուց հետո մենք չպետք է հանձնվենք, եթե մինչեւ այդ չհասնենք Թուրքիայի կողմից Մեծ Եղեռնի  ճանաչմանը։ Ասում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը. «100 տարին միայն հոգեբանական շեմ է։  Այն լրանալուց հետո չի նշանակում՝ վերջ։ Մենք պետք է շարունակենք պայքարել»։ Կփոխհատուցի՞ արդյոք Թուրքիան Հայաստանին, թուրքագետը կարծում է, որ դա դեռ քիչ հավանական է. «Բայց եթե հասնենք նրան, որ  Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը, հաջորդ քայլը դա կլինի»։ Իսկ թե ինչ նշանակություն ունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը, կարող եք դիտել տեսանյութում։