Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օբաման կրկին չկատարեց խոստումը

Քաղաքականություն
օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աղոթում է 1915թ ցեղասպանության զոհերի հիշատակի համար, բայց այդպես էլ չի օգտագործում «Ցեղասպանություն» տերմինը 1,5 մլն հայերի սպանությունը բնութագրելու համար։ Քիչ առաջ ԱՄՆ նախագահի գրասենյակը տարածել է ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձը,որում Բարաք Օբաման կրկին խուսափել է օգտագործել «Ցեղասպանություն» տերմինը՝  դրա փոխարեն օգտագործելով հայերեն «Եղեռն» բառը։ Նա նշել է, որ այսօր ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի զոհերին, հարգում նրանց հիշատակը, ովքեր 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում դարձան վայրագությունների զոհ։ «Ես մշտապես հայտարարել եմ իմ սեփական տեսակետը 1915 թվականին կատարվածի վերաբերյալ , եւ իմ տեսակետը չի փոխվել։ Փաստերի լիարժեք, անկեղծ եւ արդարացի ճանաչումը  բխում է մեր բոլորի շահերից»,- ասել է Բարաք Օբաման, ով նախընտրական շրջանում խոստանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։