Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջոն Հեֆերնը Էրդողանի ասածը չմեկնաբանեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Marine-Heffern

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հրաժարվեց մեկնաբանել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայոց ցեղասպանությանը նվիրված ուղերձը՝ պատճառաբանելով. «Միգուցե Վաշինգտոնի կողմից որեւէ մեկնաբանություն լինի, սակայն ես պարոն Էրդողանի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն չունեմ»։ Իսկ արդյո՞ք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի հայոց մեծ եղեռնին նվիրված իր ուղերձում կօգտագործի ցեղասպանություն բառը։ «Նախագահի հայտարարությունը կլինի ուժեղ հայտարարություն, որտեղ ընդունվում են փաստերը 1915-23 թթ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ,-ասաց դեսպանը,- Վստահ եմ, որ նա կդատապարտի այս իրադարձությունները՝ որպես 20-րդ դարի ամենավատթար նախճիրներից մեկը»։