Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահմեդ Դավութօղլուն ակնկալում է պատասխան. Սիվիլնեթ

Քաղաքականություն
7c2187c1de538c3b5ea46d5f82f5b64a

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հույս է հայտնել, որ Թուրքիայի՝ 1915թ. դեպքերի համատեղ գիտական հետազոտություն անցկացնելու վերաբերյալ կոչը Հայաստանին, «օդում կախված չի մնա», հաղորդում է Anadolu գործակալությունը: «Թուրքիայի քայլը կոչ է Հայաստանին, որը, հուսով ենք, պատասխան կունենա»,- ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Էրդողանի ուղերձը՝ ասել է Դավութօղլուն ու հավելել, որ «պատմությունը պարզապես սև և սպիտակ չէ. մոխրագույնն էլ է անհրաժեշտ»: Թուրքիայի արտգործնախարարի համոզմամբ՝ իր երկրի այդ քայլը կարող է զարմանալի թվալ ոմանց: «Այդուհանդերձ՝ բոլորն են տեղյակ մարդկության տառապանքների նկատմամբ Թուրքիայի մարդասիրական և համապարփակ վերաբերմունքի մասին»,- ասել է Դավութօղլուն: Նա ընդգծել է, որ ապրիլի 23-ի ուղերձը Թուրքիան ճնշման տակ չի արել: «Հայաստանին կոչ ենք անում ոչ միայն ցուցաբերել մարդասիրական կեցվածք, այլև միասին ապագա կառուցել,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: – Վստահ եմ՝ մեր կոչը օդում կախված չի մնա»: Մանրամասները՝ «Սիվիլնեթում»