Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զոհերը չեն կարող խաղաղությամբ ննջել»

Քաղաքականություն
unnamed8

Ամերիկայի Հայկական Համագումարի արձագանքը Էրդողանի` Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությանը «Այս հայտարարությունը իր բնույթով շատ հեռու է Հայոց Ցեղասպանության ճանաչումից և միաժամանակ նոր մակարդակներ է ավելացնում այն ժխտմանը, որ սկիզբ է առել պաշտոնական Անկարայից: Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին ուղղված հայտարարությունը խնդրի հանգուցալուծմանը չի բերի`առանց իր ցեղասպան ժառանգության լիարժեք ընդունման:   «Հայոց Ցեղասպանության զոհերը չեն կարող խաղաղությամբ ննջել, քանի դեռ Թուրքիան շարունակում է ցեղասպանության ժխտողականության իր քարոզարշավը, -հայտարարում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելու համար միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն, թուրքական կառավարությունը պետք է անդրադառնա ցեղասպանության հետևանքներին և իր ժխտողականության 99 տարիներին»: Համագումարը քաջալերված է նրանով, որ անշրջելի միտում է նկատվում Թուրքիայի հասարակության մեջ, որը սկսել է հարցականի տակ դնել թուրքական պաշտոնական թեզերը և ձգտում է տեղեկանալ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության մասին: Թուրքիայում գիտնականների և լրագրողների թիվը գնալով աճում է. Օրհան Փամուքից մինչև Էլիֆ Շաֆաք, Ռագըփ Զարաքոլուից մինչև Հրանտ Դինք խիզախորեն խոսում են Հայոց Ցեղասպանության մասին»: