Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանուշ Հակոբյան. «Այլեւս գլուխ կտրած ազգ չենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed11

Թուրքիան ստիպված է լինելու առերեսվել իր պատմության հետ, քանի որ աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին լռեցնել հնարավոր չէ: Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ իր հարգանքի տուրքը մատուցելով անմեղ զոհերի հիշատակին; «Մենք 20-րդ դարի խեղճ, ջարդված, արդեն մտավորականության գլուխ կտրած ազգը չենք, մենք հզոր, զարգացած, կիրթ ազգ ենք արդեն աշխարհով մեկ»,-ասաց նա։ Հրանուշ Հակոբյանը մյուս նախարարների ու պաշտոնյաների հետ միասին այսօր Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի առաջնորդությամբ ծաղկեպսակ դրեցին 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Պաշտոնյանների մեծ մասն այսօր հրաժարվեց անդրադառնալ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձին; Նրանից ԿԳՆ պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ընդգծեց՝ ընդամենը փոխվել է Թուրքիայի ստի մատուցման ձեւերը, սակայն բովանդակությունը նույնն է. Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ընդհանրապես անիմաստ համարեց Էրդողանի հայտարարությանն անդրադառնալը։ Մանրամասները քիչ անց տեսանյութում