Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Սարգսյան. «Ինքներս մեզ չենք նշանակում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
index4

Նարեկ Սարգսյանը ո՞ր արժանիքների համար է նշանակվել նախարար,- այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիպելով նորանշանակ նախարարին՝ այս հարցն են ուղղել լրագրողները։ Պարոն Սարգսյանը խորհուրդ Է տվել հարցի պատասխանը գտնել իր անցած ուղու մեջ. «Թեկուզ շատ թեթեւ թերթեք, ու ինքներդ կարծում եմ` կհամոզվեք, թե ինչու: Ամեն դեպքում` մենք ինքներս մեզ չենք նշանակում: Անկախ նրանից գնահատականները կարող են տարբեր լինել, բայց ես ոլորտի մեջ եմ եղել միշտ»։