Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այդ նույն Նարեկ Սարգսյանը չէ՞ր

Հասարակություն
0e5d208eba859bc87d5bd4a77ae15f1a

Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նշանակումը Քաղաքաշինության նախարարի պաշտոնում զարմացրել է շատերին։ Նարեկ Սարգսյանի թեթեւ ձեռքով է այլանդակվել Հյուսիսային պողոտան,- «Ա1+»-ին հայտնեց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը։ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահը հիշեցնում է, որ Նարեկ Սարգսյանի գլխավոր ճարտարապետ եղած ժամանակ ոչնչացվել է 29 պատմամշակութային հուշարձան, եւ հիմա պարզ չէ, թե որտեղ են պահպանվում պատմամշակութային հուշարձանների քարերը։ «Նրանից սպասելիքներ չունեմ, եկավ, որ Երեւանի հերը վերջնական անիծի»,- եզրափակեց Սեդրակ Բաղդասարյանը։ Նա ավելորդ չի համարում, թե Նարեկ Սարգսյանի ձեռամբ քանի հոգի է դարձել անտուն եւ դեռ անտուն է։