Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 24-ին ՀՀԿ-ական երիտասարդները Սևան գնացին (տեսանյութ)

Քաղաքականություն
DSC_6825

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հայերի ցեղասպանության դեմ իր բողոքը արտահայտեց Սևան գնալով: Այսօր Հանրապետության հրապարակից նրանք ավտոերթով շարժվեցին Գեղարքունիքի մարզ. «Քանի որ մայրուղի է, և մեքենաների համար ավելի հարմար է, որոշեցինք մեր բողոքի ձայնը այդպես արտահայտել և չխանգարել քաղաքի ընդհանուր երթևեկությանը»,- «Ա1+» -ի հետ զրույցում նշեց ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանը: Պարոն Ավագյանը նաև տեղեկացրեց, որ Սևանավանքում ՀՀԿ երիտասարդները կմասնակցեն Եղեռնի զոհերի հիշատակին մատուցվող պատարագին։ «Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ մյուս տարի` Եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառումներին, քաղաքական տարբեր կուսակցությունների երիտասարդները միասին հանդես գան, ՀՀԿ-ական պատգամավորը դժվարացավ հստակ պատասխանել. «Մի դար հետո էլ մենք շարունակում ենք ի լուր աշխարհի ցույց տալ, որ մենք պահանջատեր ենք և հետևողական շարունակելու ենք միջազգային ատյաններում բարձրաձայնել: Մեր պահանջը Թուրքիայից նույնն է` դատապարտում և հատուցում: Այս նպատակի համար մենք պետք է վեր կանգնենք ցանկացած կուսակցական, անձնական, խմբակային շահերից»,-եզրափակեց նա: