Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դ. Հարությունյան. Թուրքիան իրականում կճանաչի ցեղասպանության փաստը. Փաստինֆո

Քաղաքականություն
e026561780bd4f4c4d8360643bad0d9c

«Բացարձակապես չեմ կասկածում, որ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը: Վստահ եղեք` հեռու չէ այն օրը, որ Թուրքիան իրականում կճանաչի ցեղասպանության փաստը»: Այս մասին Հայոց ցեղասպանութան 99-րդ տարելիցի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ցեղասպանության զոհերի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած ՀՀ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա, խնդիրը իրավական հարթության հարց չէ, այն իրականում պետք է լինի քաղաքական. պատմական փաստերն անհերքելի են և մնում է քաղաքական կամք՝ այն ճանաչելու համար: Դ.Հարությունյանն ընդգծեց, որ «պարտավոր ենք ավելի հզորացնել մեր երկիրը` բոլոր խնդիրներին դիմակայելու համար: Սա է այն երկիրը, որը բոլոր հայերի հայրենիքն է: Ցավոք, մնացել է փոքր, բայց պարտավոր ենք այն շենացնել: Սա կլինի ամենալավ հարգանքի տուրքը այն բազմահազար ու միլիոնավոր զոհրի հիշատակին, որ մենք պարտավոր ենք հարգել» ,- նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: Դ.Հարությունյանը դեռևս համաձայն չէ այն դիտարկման հետ, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը փոփոխություն է: Ավելին՝ այստեղ