Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է իրավական տեսանկյունից լուծել (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է իրավական տեսանկյունից լուծել՝ վստահեցնում է Փարիզի փաստաբանների պալատի ներկայացուցիչ Սեւակ Թորոսյանը։ Ըստ փաստաբանի՝ Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն միջազգային դատարաններ։ «Մենք միշտ գնացել ենք ճանաչման ճանապարհով։ Եթե մարդասպանը ինքը ճանաչի՝ ի՞նչ պետք է լինի։ Ճանաչումը մի տեսակ անբավարար միջոց է։ Վաղը Թուրքիան ճանաչի՝ ի՞նչ պետք է փոխվի, սա չէ պրոբլեմը։ Միջազգային դատարանի կողմից պետք է ճանաչումը լինի, վճիռ կայացվի»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց փաստաբանը։