Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն միջազգային դատարաններ (տեսանյութ)

Քաղաքականություն
pastaban1

Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է իրավական տեսանկյունից լուծել՝ վստահեցնում է Փարիզի փաստաբանների պալատի ներկայացուցիչ Սեւակ Թորոսյանը։ Ըստ փաստաբանի՝ Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն միջազգային դատարաններ։ «Մենք միշտ գնացել ենք ճանաչման ճանապարհով։ Եթե մարդասպանը ինքը ճանաչի՝ ի՞նչ պետք է լինի։ Ճանաչումը մի տեսակ անբավարար միջոց է։ Վաղը Թուրքիան ճանաչի՝ ի՞նչ պետք է փոխվի, սա չէ պրոբլեմը։ Միջազգային դատարանի կողմից պետք է ճանաչումը լինի, վճիռ կայացվի»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց փաստաբանը։ Միջազգային դատարանի վճռից հետո միայն կարող ենք վստահաբար հայտարարել, որ աշխարհը պետք է ճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը։ «Ճանաչումը մի բան է, վճիռը մեկ այլ բան է, եւ հետեւանքները՝ հողային թերեւս։ Ընդհանրապես գույքային խնդիրները պետք է լուծվեն։ Ինչ որ մեր նախահայրերը կորցրել են, այդ ամենը պետք է վաղուց ցանկի ձեւով պատրաստ լիներ մեր իշխանությունների կողմից։ Օրինակ՝ մինչեւ այսօր Գերմանիան Իսրայելին ցեղասպանության համար վճարել է 60 մլրդ դոլար»,-եզրափակեց Սեւակ Թորոսյանը։