Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս իշխանության պարագայում Հայոց ցեղասպանության խնդիրը մեր օգտին չի լուծվի»

Քաղաքականություն
a86cf8b229324f9ed97597196caa49e5

Հայ ազգային կոնգրեսն այս պահին Բաղրամյան փողոցով երթով շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդ։ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հնարավոր է հօգուտ հայ ժողովրդի լուծել միայն մի դեպքում, եթե տեղի ունենա իշխանափոխություն. «Բոլոր հարցերն ածանցվում են այս մեկին։ Այս իշխանության պարագայում Հայոց ցեղասպանության խնդիրը մեր օգտին չի լուծվի»։ Նա նաեւ հիշեցրեց հայ-թուրքական արձանագրությունները՝ նշելով, որ դրանց վավերացմամբ հայկական դիվանագիտությունը մի քանի տարով հետընթաց ապրեց։ Պրն Մուսինյանի կարծիքին համամիտ էին երթին մասնակցող քաղաքացիները։ Նրանք պնդում են, որ ուժեղ եւ տնտեսապես կայուն երկիր ունենալու պարագայում հայերը կկարողանան լուծել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը։