Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ազգականները կհանդիպե՞ն Հակոբ Ինջիղուլյանին (տեսանյութ)

Կարմիր խաչի միջազգային ընկերությունը պետք է աշխատի ոչ թե պատեհ կամ անպատեհ առիթներով հանդիպել Ադրբեջանում գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի հետ, այլ առնվազն շաբաթը մեկ-երկու անգամ պետք է այցելի նրան. համոզված է Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։ «Ամեն օր անորոշ վիճակում գտնվել գերության մեջ՝ ծանրագույն հոգեբանական խոշտանգում է, անգամ եթե ֆիզիկականը տեղի չի ունենում։ Ես դա ասում եմ պարզ, ես ասել եմ ծնողներին, որ իրենք գոտեպնդվեն, որ իրենք լինեն ամուր, ինչքան իրենք ավելի շատ են թուլանում, դա թուլացնում է նաեւ Հակոբ Ինջիղուլյանին»,- «Ա1+»-ին ասաց Լարիսա Ալավերդյանը։