Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոմավառություն զոհերի հիշատակին (տեսանյութ)

Քաղաքականություն
_M92FdbpMg4

Երեւանի պետական համալսարանի ուսանողներն այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում կազմակերպեցին մոմավառություն` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին: «Յուրաքանչյուրի պարտքն է մասնակցել այս միջոցառմանը, քանի որ նվիրված է Եղեռնի զոհերի։ Ու քանի որ մոտենում է հարյուրամյակը եւ պետք է մենք էլ մեր ձայնը բարձրացնենք։ Սա շատ չնչին բան է, որ ուսանողը պետք է անի»,- ասաց միջոցառման մասնակից Նատալյա Սինորյանը։ Արդեն 4-րդ տարին է, ինչ ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը կազմակերպում է այս միջոցառումը։ Մոմավառությունից հետո Տեր Հայրը կատարեց ծիսակարգ։ Մասնակիցներից յուրաքանչյուրի մոմով գրվեց 99 թիվը։ Ուսանողներից մի քանիսի շապիկներին գրված էր. «People help the people» ԵՊՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Վարդան Ղամփլարյանը նշեց.«Միջոցառումն իրականացվում է, որպեսզի վառ պահվի 1915 թվ-ի Եղեռնի զոհերի հիշատակը։ Սա կարեւորվում է նրանով, որ հայ երիտասարդը պետք է հիշի 1915 թիվը ու ոչ թե պետք է ողբա, այլ պահանջի, որպեսզի 1.5 մլն զոհերի սպանությունը պատժվի։ Այս գործում պետք է միավորվեն բոլոր հայերը, քանի որ միասնական ուժերի շնորհիվ հնարավոր կլինի տանել հաղթանակ»։ Միջոցառման ավարտից հետո ուսանողները մասնակցեցին Ազատության հրապարակից մեկնարկած ջահերով երթին։