Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էրդողանը չի առանձնացրել հայերին» (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg-petrosyan

Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանի այսօրվա հայտարարությունում որեւէ նոր բան չկա։ Կարծում է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը։ «Հայտարարության բովանդակությունը նույնն է, պարզապես ձեւն էր հետաքրքիր՝ պաշտոնական հաղորդագրության տեսքով։ Նույն թեզն է։ Թուրքիայի իշխանավորները շարունակում են ասել, որ 1915թ.-ին եղել են դեպքեր, որից տուժել են ինչպես հայերը, այնպես էլ թուրքերը։ Եւ դա առաջին աշխարհամարտի բազմաթիվ արհավիրքներից մեկն է։ Էրդողանը չի առանձնացրել հայերին»,-«Ա1+»-ի հյուրասենյակում ասաց թուրքագետը։։ Ըստ նրա՝ Էրդողանի այս հայտարարությունն ուղղված է եւ հայ ժողովրդին, եւ միջազգային հանրությանը։ «Այս հայտարարությունով ոչինչ չի ավարտվելու, իրենք նախապատրաստվում են 2015թ։ Սա իրենց փաթեթի մի մասն է։ Իրենք ավելի լուրջ հայտարարություններով են հանդես գալու»,-նշեց Գեւորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ մենք պետք է ավելի հարձակվողական մոտեցումներ ցույց տանք։ «Ժամանակն է փորձել քայլեր անել իրավական դաշտում, դրա համար համարձակություն է պետք։ Պետք է դիմել միջազգային դատարաններ»,-ասաց նա։