Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտարարություն Պոլիտեխնիկի լողավազանի մասին

Հասարակություն
27627ea3023994fa102d979f2fdb0a83

1986թ. կառուցված Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) սպորտային համալիրն իր մեջ ներառում է բազմաթիվ սպորտային դահլիճներ և մարզասրահներ, այդ թվում նաև` լողավազան, որից, բացի ՀՊՃՀ աշխատակիցներից, ուսանողներից և աշակերտներից, օգտվում են նաև հանրության լայն շրջանակներ: Վերջին 7-8 տարիների ընթացքում Պոլիտեխնիկի մարզահամալիրը վարձակալության է հանձնված եղել “Պոլիտեխնիկ” մարզական ակումբին, որը, ըստ էության, այդ տարիներին չի կատարել շինվերանորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով մարզահամալիրը, այդ թվում նաև՝ լողավազանը, հայտնվել են անմխիթար վիճակում՝ տեխնիկական անվտանգության և սանիտարահիգիենիկ վիճակի տեսանկյունից: ՀՊՃՀ-ում ձևավորված համապատասխան հանձնաժողովի կարծիքով անհրաժեշտություն կա այս ուսումնական տարվա դասերի ավարտից հետո մասնագիտական զննություն անցկացնել սպորտային համալիրում, մասնավորապես, լողավազանային հատվածում և առաջարկ ներկայացնել համալիրի հետագա շահագործման ընթացքի վերաբերյալ: ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժին