Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանը պայմանագիր կնքեց «Տոբոլի» հետ

Սպորտ
sport-tobol-1

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր երկու տարվա պայմանագիր է կնքել Կոստանայի «Տոբոլի» հետ: Այդ մասին տեղեկացնում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը: Վարդան Մինասյանի օգնական է նշանակվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը: Թիմի նախկին գլխավոր մարզչի պաշտոնակատար Սերգեյ Մասլենովը նույնպես կլինի մարզչական շտաբում: «Տոբոլը» Ղազախստանի ընթացիկ առաջնությունում առայժմ անհաջող է հանդես գալիս եւ 7 տուրից հետո զբաղեցնում է 10-րդ տեղը: Առաջնության նոր մրցակարգով, առաջին երկու շրջանից հետո 1-6-րդ տեղերը գրաված թիմերը կվիճարկեն մեդալները, իսկ 7-12-րդ տեղերի թիմերը կպայքարեն լիգայում մնալու համար:   sport tobol 2