Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կտեղադրվի՞ Կարեն Դեմիրճյանի հուշարձանը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
դեմիրճյան

Երեւանի ավագանին ապրիլի 30-ին կայանալիք նիստում պետք է համաձայնություն տա քաղաքական, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երեւան քաղաքի Մ. Մաշտոցի հ. 15 եւ հ. 17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու՝ Մաշտոցի պողոտայի հարակից հատվածում տեղադրելու համար։ Դեռեւս 1999 թ.-ից ՀՀ նախագահի հրամանով քաղաքապետարանին հանձնարարվել է Երեւանի փողոցներից մեկը կոչել Կարեն Դեմիրճյանի անունով եւ այնտեղ տեղադրել նրա արձանը։ Այս տարիների ընթացքում որեւէ աշխատանք հավանության չի արժանացել։ Երեւանի ավագանին նիստում որոշելու է փողոց անվանակոչել Կարեն Դեմիրճյանի անունով։ Երևան քաղաքի Արամի և Բուզանդի փողոցների՝ Մ.Սարյան փողոցից մինչև Մ.Մաշտոցի պողոտա ընկած հատվածները պետք է անվանակոչվի Հայաստանի Ազգային հերոս,պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անվամբ։