Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմենիա» ՀԸ շենքում բռնկված հրդեհը մարվել է

Հասարակություն
armenia-fire

Ապրիլի 23-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղի թիվ 1 շենքի 6-րդ հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ՃԿԿ օպերատիվ և արձագանքման խմբերը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.20-ին, մարվել 16.33-ին: Այրվել է շենքի 4-րդ հարկի սենյակներից մեկի (չշահագործվող) պատերի և առաստաղի ներքին երեսպատումը և ջերմամեկուսիչ շերտը (մոտ 81 քմ): Հիշեցնենք՝ խոսքը «Պանարմենիան մեդիա գրուպ»-ի շենքի մասին է։