Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Զոհրաբյանը հիշեցրեց մեր երկրի 1 միլիոնից ավել աղքատների մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1c70e15b71b9ad283f9c7324fbb9eafd

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց Անձնազոհության մեդալի նախաձեռնությամբ հանդես գալ արագաչափերի եւ այլ տուգանքների համար տուգանքներ սահմանող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը՝ տուգանքները որոշ չափով նվազեցնելու համար։ Նաիրա Զոհրաբյանը տուգանքների մի փոքր նվազեցումը աչքակապություն համարեց, եւ ամփոփելով վիճակագրական տվյալները՝ ասաց, որ այս ընթացքում երթեւեկության կանոնների խախտման դեպքերը, զոհերի թիվը բնավ էլ չեն պակասել. «Այդ դեպքում ի՞նչ խնդիր մենք լուծեցինք այս համակարգը ներմուծելով»։ ԲՀԿ խմբակցության քարտուղարը նաեւ հիշեցնում է, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ մեր երկրում 1 մլն մարդ աղքատության սահմանագծին է. «Չի կարող 40 հազար աշխատավարձ ստացողի համար 30-80 հազար տուգանքը լինել ընդունելի»։ Դիտեք նաեւ տեսանյութը