Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանը ցավակցել է հայերին

Քաղաքականություն
3ec5c58c054a896a139c55d3f161ac51

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել 1915թ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Նա ընդգծել է «ընդհանուր ցավը»՝ ցավակցություն  հայտնելով Թուրքիայի պետության անունից թոռներին այն հայերի, «ովքեր կորցրել են իրենց կյանքը 20-րդ դարի սկզբին»։ «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածն այս տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր ցավն է և պետք է կիսել բոլորի ապրած ցավն ու վշտերը»,-ասել  է  նա։ Ըստ hurriyetdailynews-ի՝ այս մասին ասված է Էրդողանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Էրդողանը նշել է, որ 1915թ դեպքերի վերաբերյալ բազմակարծություն է Թուրքիայում, որը կարեւոր է խոսքի ազատության տեսանկյունից։ Հայտարարությունը հրապարակվել է 8 լեզվով, այդ թվում նաև արևելահայերեն և արևմտահայերեն: hurriyetdailynews-ը ընդգծում է, որ 1915թ իրադարձությունները  հայերը համարում են ցեղասպանություն եւ պահանջում են ճանաչում Անկարայի կողմից , իսկ Թուրքիան պնդում է , որ զանգվածային սպանությունները պետք է հասկացվեն համաշխարհային պատերազմի համատեքստում։