Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսումնասիրություններ «Գումի շուկա»-ի մսեղիքի կետերում

Հասարակություն
dd9f71ef4b815de18af923fb0ccc24f9

Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրություններ է սկսել Խորենացի փողոցի թիվ 2 շուկայի հարակից մսի վաճառակետերում: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը։ Նա հայտնեց, որ մսի վաճառքի կետերն իրենց ուշադրության կենտրոնում են։ Արմինե Սուքիասյանի փոխանցմամբ՝ հայտնաբերվել է դեռևս վաճառքի չհանված 11 խոշոր եղջերավոր կենդանու՝ կովի մսեղիք՝ առանց անասնաբույժի կողմից տրամադրվող ուղեկցող փաստաթղթի, որի վաճառքը կասեցվել է, և դրանք տարվել են լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ տվյալ մսեղիքը համապատասխանում է անասնաբուժասանիտարական նորմերին և այդ մսի խմբաքանակը դրվել է ազատ վաճառքի: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակի խոսքով՝ տվյալ միս մատակարարող ֆիզիկական անձինք կենթարկվեն վարչական պատասխանատվության: Արմինե Սուքիասյանը նշեց, որ առաջիկայում ևս մսի այդ վաճառակետերում ուսումնասիրությունները կշարունակվեն: