Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բալասանյանն ընդունեց մեդալակիրներին

Սպորտ
sport-balasanyan

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Եվրոպայի առաջնություններում հաղթած մարզիկներին` Գրիգոր Մխիթարյանին (սամբո), Լենդրուշ Զատիկյանին (սամբո), Արթուր Ալեքսանյանին (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), ինչպես նաեւ արծաթե եւ բրոնզե մեդալակիրներին: Հանդիպման սկզբում քաղաքապետը շնորհավորել եւ շնորհակալություն է հայտնել մարզիկներին Գյումրու սպորտային պատիվը բարձր պահելու համար: Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել նաեւ մարզիչների աշխատանքը` հույս հայտնելով, որ հաղթանակները կլինեն շարունակական: Պատասխան խոսքով հանդես եկան հենց մարզիչները, որոնք հորդորեցին իրենց սաներին չսահմանափակվել առկա նվաճումերով եւ ձգտել ավելի բարձր արդյունքների: Հանդիպման վերջում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դրամական պարգեւներ հանձնեց մարզիկներին եւ խոստացավ հետայսու եւս աջակցել քաղաքում սպորտի զարգացմանը: