Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կկայանա ֆուտբոլային նախավերջին տուրը

Սպորտ
sport-hh-futbol1

Այսօր կկայանան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նախավերջին` 27-րդ տուրի հանդիպումները: Դրանք խաղացանկով նախատեսված էին մայիսի 25-ին, սակայն այդ օրը Հայաստանի հավաքականը պետք է ընկերական հանդիպում անցկացնի, այդ իսկ պատճառով ՀՖՖ-ն տուրն առաջ է բերել: Երեւանի «Միկան» սեփական դաշտում կհյուրընկալի «Ուլիսին»: «Հրազդան» մարզադաշտում ուժերը կչափեն «Ալաշկերտն» ու «Արարատը»: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում «Փյունիկը» կընդունի «Շիրակին»: Կապանում տեղի «Գանձասարը» կմրցի «Բանանցի» հետ: Առաջնության 22 տուրից հետո աղյուսակը 42 միավորով գլխավորում է «Արարատը»: Նրանից 4 միավոր քիչ ունի «Բանանցը», 7` «Շիրակը», 8` «Միկան»: Այս թիմերը ներկայումս պայքարում են եվրոգավաթների երեք ուղեգրերի համար, քանի որ չորրորդ ուղեգիրը Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կվիճարկեն 5-րդ եւ 6-րդ տեղում գտնվող «Փյունիկն» ու «Գանձասարը»: