Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ փաստաբանները կհամագործակցեն այլ երկրների հետ (տեսանյութ)

Հասարակություն
pastaban

Այսօրվանից Հայաստանի փաստաբանների պալատը կհամագործակցի Վրաստանի, Բելառուսի, Մարսելի փաստաբանների պալատների հետ։ Համագործակցության հուշագրերը ստորագրվեցին Հայաստանի փաստաբանների պալատում։ «Մենք ցանկանում ենք ընդհանրապես միջազգային հարաբերություններում փաստաբանության դերը բարձրացնել եւ հանրապետության փաստաբաններին փորձել ինտեգրել նաեւ միջազգային փաստաբանների ոլորտ»,-ասաց ՀՀ փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը։ Ըստ պարոն Զոհրաբյանի՝ հուշագրերի ստորագրումից հետո կլինի փորձի փոխանակում, որոշակի տեսական քննարկումներ. «Կլինեն ուսումնական գործընթացին վերաբերող նյութեր, որոնք կփոխանակենք միմյանց հետ, հնարավոր է նաեւ ապագայում փաստաբաններ գործուղենք իրենց մոտ՝ իրենց փորձը տեղում ուսումնասիրելու, իրենք գործուղեն մեզ մոտ, այսինքն՝ այդպիսի զարգացման հեռանկարներ մենք տեսնում ենք»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արա Զոհրաբյանը։ Նախկինում Հայաստանի փաստաբանների պալատը համագործակցության փորձ ունեցել է Մարսելի, Փարիզի փաստաբանների պալատի հետ։