Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քուրդ և ալաուի գործիչները կհարգեն Ցեղասպանության զոհերի հիշատակը

Քաղաքականություն
Kurd

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ու վարչության անդամները հյուրընկալեցին այս օրերին Հայաստանում գտնվող քուրդ և ալաուի գործիչներին, ովքեր մեր երկիր են այցելել Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Պատվիրակության կազմում էին Քրդական ազգային կոմիտեի Գերմանիայի ներկայացուցիչ Եքսիլ Քոչը, Եվրոպայի խաղաղության և դեմոկրատական մեջլիսի նախագահ Ռոժա Յըլդրընը, Եվրոպայի ալաուիների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Ալի Էքբեր Բեքթաշը, Եվրոպայի գաղթականների կոնֆեդերացիայի նախագահ Շաֆակ Արապաճը, Նոր Զարթոնք հայկական կազմակերպության Եվրոպայի ներկայացուցիչ Ալեքսիս Քալքը, Ստամբուլի Նոր Զարթոնքի բանբեր Սայաթ Թէքիրը: Քուրդ և ալաուի գործիչները հանդիպման ընթացքում միաբերան իրենց աջակցությունն հայտնեցին հայ ժողովրդին, դատապարտեցին Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը՝ ուղղված Հայոց Ցեղասպանության ժխտմանը: Քուրդ և ալաուի գործիչները նշեցին, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայերի, այլ նաև Թուրքիայում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների պայքարն ու նպատակն է: ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը նկատեց, որ ՍԴՀԿ-ի պայքարն ուղղված է ոչ թե թուրք ժողովրդի, այլ Թուրքիայի պետական քաղաքականության դեմ, որ արդեն շուրջ 100 տարի է՝ ուրանում է Հայոց ցեղասպանությունը, շարունակում հակահայ քաղաքականություն:   ՍԴՀԿ Մամլո դիւան