Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեյարանի մոտակայքից մեքենան սահել է ձորը

Հասարակություն
3636c2276f1e562251fcb75ce7e989f7

Ապրիլի 23-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին՝ Թեյարանի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածում «Մերսեդես» մակնիշի 33 VS 417 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ն. Խ., ծնվ. 1977թ.) դուրս է եկել ավտոճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 6 մետր սահել դեպի ձորը. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան։ ԱԻՆ