Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր պարգեւ ՀԱՕԿ-ի փոխնախագահին

Սպորտ
sport-pargev

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ տուրիզմի բնագավառում ունեցած ծառայությունների համար պարգեւատրվել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական խորհրդի կողմից: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի մամուլի ծառայությունը: Դերենիկ Գաբրիելյանին պարգեւը հանձնել է խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն` Սանկտ Պետերբուրգի «Տավրիչեսկի» պալատում կայացած վեհաժողովի ժամանակ: Նշենք, որ Դերենիկ Գաբրիելյանը ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ է, միջազգային բարձրագույն կարգի մրցավար: Նա նախկինում պարգեւատրվել էր ՄՕԿ-ի փառքի շքանշանով, «Մովսես Խորենացի» եւ հայրենիքին մատուցած ծառայությունների առաջին աստիճանի մեդալով: